«Իսրայելի հարձակումներն Իրանի տարբեր թիրախների վրա սկսվել են առանց որևէ նախաբանի և համարվում են ներխուժում իրանական տարածք։ Հարձակման են ենթարկվել տարբեր թիրախներ, որոնցից ամենակարևորը Նաթանզի միջուկային օբյեկտն էր, ինչպես նաև Թեհրանում որոշ թիրախներ, ինչի հետևանքով Թեհրանում և տարբեր քաղաքներում մեծ թվով հասարակ մարդիկ են նահատակվել»,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:               
 

ՈՒԵՖԱ-ն «Արսենալ»-ի խաղացողներին արգելել է Բաքվում ԵԼ եզրափակչից առաջ Մխիթարյանի անունով մարզաշապիկներ կրել

ՈՒԵՖԱ-ն «Արսենալ»-ի խաղացողներին արգելել է Բաքվում ԵԼ եզրափակչից առաջ Մխիթարյանի անունով մարզաշապիկներ կրել
28.05.2019 | 00:46

«Արսենալ» ֆուտբոլային ակումբի խաղացողները ՈՒԵՖԱ-ի սահմանափակումների պատճառով Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումից առաջ հնարավորություն չեն ունենա աջակցության որևէ նշան ցուցաբերել իրենց թիմակցի՝ Բաքու մեկնելուց հրաժարված Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ՝ գրում է onefootball.com կայքը՝ մանրամասնելով, որ «Արսենալի» ֆուտբոլիստները մտադիր էին խաղից առաջ Մխիթարյանի անունով մարզաշապիկներ կրել: ՈՒԵՖԱ-ից հայտնել են, որ նման քայլն արգելված է «խիստ կանոններով»: Բոլոր մարզաշապիկները, որ խաղացողները կրելու են խաղից առաջ և հետո, պետք է հաստատվեն ՈՒԵՖԱ-ի կողմից: Մխիթարյանը Բաքվում կայանալիք հանդիպմանը չի մասնակցի քաղաքականությանն առնչվող հարցերի պատճառով, մինչդեռ «Արսենալ»-ի հայազգի երկրպագուներին խորհուրդ չի տրվել Ադրբեջան մեկնել: ՈՒԵՖԱ-ի կազմած զեկույցում արձանագրվել էր, որ Բաքուն հարմար չէ Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպման անցկացման համար: Դրանում նշվում էր, որ Բաքվում նման հանդիպման անցկացումը խնդրահարույց կլինի:


«ՈՒԵՖԱ-ն շատ լավ գիտեր՝ ինչ է անում, երբ եզրափակիչը Բաքվին տվեց: Դա ոչ թե խաղի տարածման համար էր, ինչպես նրանք են ասում, այլ նավթով հարուստ մեկ այլ երկրին գոհացնելու: Այդ նույն պատճառով էլ ՖԻՖԱ-ն Աշխարհի առաջնությունը տվեց Կատարին: Բարձրագույն մակարդակի ֆուտբոլն այլևս խաղի կամ երկրպագուների մասին չէ, այլ ՝ փողի»,-եզրափակում է կայքը:

Դիտվել է՝ 1235

Մեկնաբանություններ